ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Փաստաթուղթը Հայաստանի ու Բելառուսի արժեթղթերի շուկայի, ապահովագրական ընկերությունների, բանկերի և ֆինանսական շուկաների այլ սուբյեկտների մասնագետների աշխատանքի մասին տեղեկատվություն ձեռք բերելու հնարավորություն կընձեռի։
Բելառուսի ֆինանսների նախարարությունն ու ազգային բանկը լիազորվել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ի միջազգային պայմանագրի ստորագրման բանակցություններ անցկացվել։ Պայմանագրով նախատեսվում է Հայաստանին միացնել տեղեկատվության փոխանակման համաձայնագրին` ֆինանսական ոլորտում կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման պայմաններ ստեղծելու նպատակով, հայտնում է Sputnik Բելառուսը։
Համապատասխան հրամանը ստորագրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և հրապարակված է երկրի ազգային-իրավական պորտալում։
«Ազգային բանկին ու ֆինանսների նախարարությանը Արձանագրության նախագծի բանակցությունները վարելու լիազորություն տալ` թույլ տալով անհրաժեշտության դեպքում սկզբունքային բնույթ չկրող լրացումներ և ուղղումներ կատարել։ Բելառուսի կառավարությունն ու Ազգային բանկը հաստատած նախագծի սահմաններում պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում պետք է ստորագրեն արձանագրությունը», — ասվում է փաստաթղթի տեքստում։
Ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը վավերացրել է բելառուսական խորհրդարանը 2015 թվականի աշնանը։