ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հունվարի 12-ին ժամը 06.39-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևելյան երկայնության 48.440:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: