ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի-Sputnik. Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:30-ին ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով «Գազել» է շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E350» մակնիշի և 31 համարի երթուղուն պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենան:
Տուժածներին անմիջապես տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տուժածներ Գագիկը, Կարենը և Տիգրանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: «Արմենիա» բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ 2 հնարավոր է` տուժածներին տեղափոխեն այլ հիվանդանոց: