00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետդումայի պատգամավորները խնդրում են Charlie Hebdo-ի աշխատակիցներին ընդգրկել պատժամիջոցների ցուցակում

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցПленарное заседание Госдумы РФ
Пленарное заседание Госдумы РФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիրավորական ծաղրանկարները հրապարակած ամսագրի աշխատողներն անարգել են բոլոր ռուսներին և պետք է ցմահ ներառվեն «սև ցուցակներում», կարծում է Պետդումայի պատգամավոր Վադիմ Սոլովյովը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի– Sputnik. Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության պատգամավոր Վադիմ Սոլովյովը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ` խնդրելով Charlie Hebdo ամսագրի աշխատողներին ներառել պատժամիջոցների ցուցակում, քանի որ ռուսական A321 ինքնաթիռի վթարի թեմայով ծաղրանկարներ էր հրապարակել, երկուշաբթի գրում է «Իզվեստիա» թերթը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Charlie Hebdo ամսագիրն իր էջերում А321–ի վթարի հետ կապված երկու ծաղրանկար է տեղադրել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուրբաթ հայտարարել է, որ Կրեմլում սրբապղծություն են համարում ավիավթարի թեմայով ծաղրանկարների հրապարակումը։

Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն ավիավթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորը զոհվել են։

«Դա ցույց է տալիս Charlie Hebdo ամսագրի աշխատողների վիրավորական և անբարոյական պահվածքը։ Չէ՞ որ նրանք կարող էին չիմանալ, որ ողբերգություն է ապրում մեր ողջ երկիրը, հարյուրավոր ընտանիքներ, որոնք կորցրել են իրենց հարազատներին, երեխաներին, ծնողներին։ Իրենց այդպես են պահում մարդիկ, որոնց համար ոչ մի սրբություն չկա, որոնք ուրիշների արյան գնով փորձում են շահույթ ստանալ»,– ասել է Սոլովյովը։

Խորհրդարանականը կարծում է, որ Charlie Hebdo–ն վիրավորել է ՌԴ բոլոր քաղաքացիներին, ուստի ամսագրի աշխատակիցները պետք է ցմահ ընդգրկվեն Ռուսաստանի «սև ցուցակներում»։

Մոսկվայի մարդու իրավունքների բյուրոյում նույնպես բացասական են ընդունել ծաղրանկարները և հայցեր են պատրաստում Եվրոպական դատարան ներկայացնելու համար։

«Հիմա մենք պատշաճ արձագանք չենք տեսնում ո՛չ ֆրանսիական հասարակության, ո՛չ Ֆրանսիայի ԱԳՆ–ի, ո՛չ այդ երկրի վարչապետի կողմից։ ԱԳՆ–ն միայն ցավակցություններ է հայտնել և կարծում է, որ դա բավական է։ Բայց այդ հրապարակումը քաղաքական բնույթ է կրում, որովհետև այդ ամենն արվում է հակառուսական հրապարակումների և Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու ֆոնին։ Եվ դա արդեն ոչ միայն անարգում է մահացածների հիշատակը, այլև հարված է հասցնում հարազատներին, դա բարոյական վնաս է Ռուսաստանին»,– մեջբերում է թերթը բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Բրոդի խոսքերը։

Բյուրոյի ղեկավարը հայտարարել է, որ արդեն երկուշաբթի իրավապաշտպանները կդիմեն ՄԱԿ–ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ինչպես նաև Ֆրանսիայի և Եվրախորհրդարանի իրավապահ կազմակերպություններին։

Լրահոս
0