00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միասնական գմբեթի տակ. ինչպես են Ղազախստանի հայերը պահպանում նախնիների ավանդույթները

© Sputnik / Юрий Куйдин / Անցնել մեդիապահոցКазахская юрта
Казахская юрта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կենտրոն» ազգային մշակութային կենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը պատմել է Հյուսիս–Ղազախստանյան շրջանի հայերի կյանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի– Sputnik. «Կենտրոն» ազգային մշակութային կենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը պատմել է BNews.kz–ի թղթակցին Հյուսիս–Ղազախստանյան շրջանի հայերի կյանքի մասին։

Հայերը երկրագնդի հնագույն ժողովուրդներից են։ Հայկական գիրը ստեղծվել է ավելի քան 1600 տարի առաջ` 405թ.–ին։ Դրա շնորհիվ զարգացել է ինքնատիպ մշակույթ, լեզու, գրվել է պատմության վերելքների ու վայրէջքների տարեգրությունը։

Վեհաժողովը հասարակական համաձայնության ամուր հիմք է

«Ազգային մշակութային միավորումների ստեղծումը և դրանց միավորումը Ղազախստանի ժողովուրդների վեհաժողովի մեջ, միակ ճիշտ որոշումն էր ղազախական պետականության կայացման ծանր տարիներին։ «Կենտրոն» հայկական մշակութային կենտրոնը ստեղծվել է 1997թ.–ին, մինչև 2014թ.–ն այն ղեկավարել է Ռոման Առաքելովը»,– ասել է Գևորգյանը։

Ազգային մշակութային կենտրոնի խնդիրն է հայկական սփյուռքի համախմբումը լեզվի, մշակույթի, ավանդույթների և սովորույթների զարգացման հիման վրա` այլ  մշակութային կենտրոնների հետ համագործակցությամբ։

«Մենք մեծ շուքով ենք նշում դարերի խորքից եկած և ժողովրդական դարձած տոները։  Հայկական ազգային տոներից մեկը Տյառնընդառաջն է, որն ամեն տարի նշվում է փետրվարի 13–ին։ Դա համարվում է սիրահարների օրը։ Ապրիլի 7–ին նշվում է Մայրության և գեղեցկության օրը, որն ուղեկցվում է փառատոներով և համերգներով։ Հիշատակի օր է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24–ը»,– ասել է Գևորգյանը։

Կենտրոնի նախագահի խոսքով` շրջանում ապրում է շուրջ երկու հազար հայ։ Նրանցից շատերը զբաղվում են տարաբնույթ բիզնեսով, ճանապարհներ են կառուցում, արտադրում ժողովրդական սպառման ապրանք, սննդամթերք, բարերարներ են և միջոցառումների ու տոների հովանավորներ։

«Շատերն այստեղ են ապրում տասնյակ տարիներ, և Ղազախստանը երկրորդ հայրենիք է դարձել մեզ համար։ Մեր երկրում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` ազգային մշակութային միավորումների գործունեության համար, որոնք հասարակական նշանակություն ունեցող միջոցառումների նախաձեռնողներ և մասնակիցներ են։ Այսօր վեհաժողովը կայունության հուսալի գործոն է, հասարակական համաձայնության ամուր հիմք, կայուն զարգացման գրավական»,– ասել է «Կենտրոնի» նախագահը։

Վառ օջախը` շեն տան խորհրդանիշ

Հայկական խոհանոցի մասին պատմել է կենտրոնի կազմակերպիչներից մեկը` Սվետլանա Մալխասյանը։

«Հայաստանի խոհանոցն իր պատմության նման հին է։ Ոչ մի տոն չի նշվում առանց հայկական ազգային խոհանոցի։ Հայկական խոհարարական ավանդույթները ծագում են հնագույն ժամանակներից։ Հայտնի է, որ հայերը պատկերացում են ունեցել խմորման և հաց թխելու մասին դեռ 2500 տարի առաջ։ Շատ հայկական ճաշատեսակների պատրաստման ավանդույթներն անփոփոխ են մնում։ Հայկական խոհանոցի փառքը վաղուց տարածվել է երկրի սահմաններից դուրս։ Հետխորհրդային տարածքում չկա որևէ վայր, որտեղ չիմանային և չսիրեին հայկական խոհանոցը։ Տարածված է անուշաբույր, հյութեղ խորովածը, բերանում հալչող նուրբ տոլման»,– ասել է Սվետլանա Մալխասյանը։

Ի դեպ, ավանդաբար հայերն ուտելիքը պատրաստել են կրակի վրա։ Կավե թոնիրը պահպանվում է մինչև օրս։ Հայերն օգտագործել են նաև կավե ամանեղեն։ Թոնիրում թխում են հաց, ապխտում ձուկ և թռչուն, ապուրներ և ճաշատեսակներ են պատրաստում։ Հետագայում թոնիրն օգտագործել են Անդրկովկասի մյուս ժողովուրդները` դարձնելով ազգային խոհանոցի անբաժանելի մասը։

«Շատ են օգտագործվում համեմունքները` պղպեղ, թարխուն, անանուխ, ռեհան, ուրց, սոխ և սխտոր, հրուշակեղենի մեջ` դարչին, մեխակ և այլն։ Ավանդական հայկական հացը` լավաշը, սիրում են ողջ աշխարհում։ Հայկական խոհանոցն առանց լավաշի գոյություն չունի։ Պատահական չէ, որ ուտելը, նախաճաշելը և ընդհանրապես կերակուր ընդունելը հայերենում արտահայտվում են մեկ բառակապակցությամբ` «հաց ուտել»»,– հավելել է Մալխասյանը։

Վերածնելով մշակույթը

Ի դեպ, Սվետլանա Մալխասյանն աշխատում է «Կենտրոն» ազգային մշակութային կենտրոնի հիմնադրման օրվանից և իր գլխավոր խնդիրն է համարում միավորումը` հանուն հայ ժողովրդի մշակույթի պահպանման և վերածնման։

«Այդ ամենն անում եմ ամուսնուս` Գևորգի հիշատակի համար։ 1960թ.–ին իմ ապագա ամուսինը եկել էր խոպան հողերը նվաճելու։ Մենք սիրել ենք միմյանց առաջին հայացքից և ապրել միասին 30 տարի, մեծացրել երեք երեխա, հինգ թոռ և մեկ ծոռնուհու։ Ամուսինս Հյուսիսային Ղազախստանի վաստակավոր շինարար էր։ Ցավոք, այժմ նա մեզ հետ չէ, բայց ես նրա հիշատակի համար աշխատում եմ կենտրոնում»,– ասել է Մալխասյանը։

Ղազախստանը երկրորդ հայրենիք է դարձել նաև Ցուցուլյան ընտանիքի համար։

«Ես շատ շնորհակալ եմ այս հողին, որն ինձ համար հարազատ է դարձել, որտեղ ապրում եմ ընտանիքիս հետ արդեն 32 տարի և 18 տարի զբաղվում եմ միջոցառումների, համերգների, հանդիսությունների կազմակերպմամբ»,– հանդիպմանն ասել է Անուշ Սամվելովնան։

«Մենք ողջ ընտանիքով նշում ենք թե՛ հայկական, թե՛ ռուսական տոները, պահպանում ենք մեր նախնիների սովորույթները»,– ասել է Ցուցուլյանը։

32 տարի Հյուսիսային Ղազախստանում է ապրում «Ղազախստանի պատվավոր ճանապարհաշինարար» Բաբկեն Մարտիրոսյանը։ Որդու` Կարենի հետ միասին նրանք որակյալ ճանապարհներ են կառուցում ողջ շրջանում։ Մարտիրոսյանը երջանիկ հայր է և պապիկ։ Կնոջ հետ միասին նրանք դաստիարակել են երեք երեխա և հինգ թոռ։

Կենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը մեծ ջերմությամբ պատմեց Բաբայանների բռնադատված ընտանիքի մասին։

«Սեդա Արշակովնան շատ բան է տեսել իր կյանքում, և միայն Ղազախստանում է նրանց ընտանիքը հանգիստ գտել։ Հիմա մեր սփյուռքը հոգատարությամբ է պարուրել նրան»,– ասել է Գևորգյանը։

Շուրջ 50 տարի Ղազախստանում  է ապրում «Կենտրոն» կենտրոնի նախկին նախագահ Ռոման Առաքելովի ընտանիքը։

«Մեր ընտանիքում աշխատանքը միշտ առաջին տեղում է, հայրս միշտ պատասխանատվությամբ է վերաբերել իր պարտականությունների կատարմանը, որովհետև նա մարզիկ էր։ Հիմա հայրս «Կուլագեր» հոկեյի ակումբի փոխնախագահն է, Ղազախստանի ժողովուրդների վեհաժողովի ոսկե մեդալակիր»,– ասել է նրա աղջիկը` Ելենա Առաքելովան։

«Հայրս կապավոր սերժանտ է եղել և անցել ողջ պատերազմն ու հաղթանակը նշել Բեռլինում, պարգևատրվել է երեք շքանշաններով և բազմաթիվ մեդալներով, որոնց թվում` «Արիության համար» շքանշանը։ Կյանքն առաջ է գնում, և շնորհակալ եմ երեխաներիս, որ նրանք ինձ չորս թոռ են պարգևել։ Ղազախստանը մեր հայրենիքն է։ Այստեղ ես և երեխաներս ստացել ենք կրթություն, աշխատանք և ամենակարևորը` հանգիստ և ուրախ կյանք»,– ասել է Ռոման Առաքելովը։

Հայկական «Կենտրոնի» կազմակերպած միջոցառումները վաղուց սիրված են հյուսիսղազախստանցիների կողմից։ Հայկական ազգային երգերը, պարերը, ծեսերը, ավանդույթները, որոնցում արտացոլվում է մշակույթը և ազգի ինքնատիպությունը, միշտ գրավում են մեծաթիվ հանդիսատեսի։ Այդ հին մշակույթին հաղորդակից է լինում նաև երիտասարդությունը, ուստի կենտրոնում ակտիվ աշխատում է երիտասարդական թևը։

Լրահոս
0