00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիպի Ա և Բ հարուցիչներ Հայաստանում չեն արձանագրվել

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցРабота детской поликлиники во Владивостоке в период эпидемии гриппа
Работа детской поликлиники во Владивостоке в период эпидемии гриппа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոր աշունը մտավ իր իրավունքների մեջ, և զուգահեռաբար սուր շնչառական վարակներն էլ սկսեցին իրենց սեզոնային արշավը: Որ կողմ նայես և ում էլ լսես՝ համատարած փռշտոց ու հազ. հիվանդության ախտանշաններն են: Ու թեման ընդգրկվեց հանրային քննարկման թոփ տասնյակում։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի– Sputnik. Խոր աշունը մտավ իր իրավունքների մեջ, և զուգահեռաբար սուր շնչառական վարակներն էլ սկսեցին իրենց սեզոնային արշավը: Որ կողմ նայես և ում էլ լսես՝ համատարած փռշտոց ու հազ. հիվանդության ախտանշաններն են: Ու թեման ընդգրկվեց հանրային քննարկման թոփ տասնյակում։ Սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը Հայաստանում պարզել է Sputnik Արմենիայի թղթակից Գոհար Սարգսյանը։

Հասարակության մեջ վաղահաս խուճապը կանխելու համար առողջապահության նախարարությունը շտապեց հայտարարություն տարածել` սուր շնչառական վարակների ներկա վիճակն օրինաչափ է:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում շրջանառվում են ադենովիրուս ու ռինովիրուս հարուցիչները: Գրիպի Ա և Բ տեսակի հարուցիչներ չեն արձանագրվել:


«Ներկայումս Հայաստանում դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Ըստ համաճարակաբանական վերլուծության՝ դեպքերը չեն գերազանցում սուր շնչառական վարակներով նախորդ 5 տարվա հիվանդացության շեմը»,-ասում է մեր զրուցակիցը:


Աշնանն ընդառաջ առողջապահական գերատեսչությունը ձեռք է բերել սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերի զգալի չափաքանակ, որը, վստահեցնում են, կբավարարի պահանջարկը: Առաջնահերթության սկզբունքով պատվաստումները կհասնեն ռիսկային խմբերին` մանկատների ու հատուկ կրթական հաստատությունների սաներ, ծերանոցների բնակիչներ ու սպասարկող անձնակազմ, հղիներ, վերակենդանացման, շտապօգնության, ԼՈՌ բաժանմունքների աշխատակիցներ:


«Առողջապահության նախարարի հրամանով բժշկական կազմակերպություններին իջեցվել են ցուցումներ ու անհրաժեշտ միջոցառումների ցանկը, հետևաբար խստացվել է հակահամաճարակային ռեժիմի պահպանումը»,-վստահեցնում է իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար գայանե Սահակյանը:


Ամեն տարի, առանց բացառության, մասնագետները հորդորում են՝ պահպանել հիգիենայի կանոնները, հագնվել եղանակային պայմաններին համահունչ, շատ հեղուկ խմել և զգուշորեն ընտրել բուժող դեղահաբեր, հատկապես հակաբիոտիկներ, որոնք նշանակվում են բժշկի կողմից միայն բարդացած դեպքերում: Ի դեպ, մեր այցելած մի քանի դեղատների աշխատակիցներ փաստեցին, որ հասարակության որոշակի հատվածը չգիտի հակաբիոտիկների նշանակության մասին ու դրանք ընդունում է առանց բժշկական ցուցման, ինչն էլ կարող է բերել վատ հետևանքների:


«Մենք աշխատում ենք նրանց համոզել առանց դեղատոմսի չգնել հակաբիոտիկներ, բայց վերջնական որոշումը նրանցն է»,-ասում է աշխատակիցներից մեկը:


Ինքնաբուժմամբ չզբաղվել` մասնագետների հորդորն է: Եթե նույնիսկ նախանշանները թեթև են, պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկայի թերապևտին:



Լրահոս
0