00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱՆ. Հայաստանում ջրծաղիկի բռնկում է գրանցվել

Բաժանորդագրվել
Վարակված երեխաներից մեկի ծնողի խոսքով` հիվանդը շփվել է Երևանում բնակվող, ջրծաղիկով հիվանդի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի– Sputnik. Արարատի մարզում տարբեր տարիքի 16 երեխաներ վարակվել են ջրծաղիկով, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Մրգավետ համայնքի մանկապարտեզում և դպրոցում ջրծաղկի դեպքեր են արձանագրվել: Հիվանդության առաջին դեպքը (հավանական աղբյուրը) արձանագրվել է սեպտեմբերի 25-ին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վարակված երեխաներից մեկի ծնողի խոսքով` հիվանդը շփվել է Երևանում բնակվող, ջրծաղիկով հիվանդի հետ, իսկ մինչ ցանի առաջանալը երեխան հաճախել է Մրգավետի մանկապարտեզ:

Այսօրվա դրությամբ գյուղում արձանագրվել է 16 դեպք, որից 12-ը՝ մանկապարտեզում, 4-ը՝ դպրոցում:

«Համաճարակային իրավիճակի հետագա բարդացումից խուսափելու նպատակով իրականացվել են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ», – նշվում է ԱՆ–ի մամուլի հաղորդագրության մեջ։

Ջրծաղիկը (varicella) վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է տենդով, մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացմամբ: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակը տարածվում է օդային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։

Հիվանդանում են հիմնականում մանկական տարիքում։ Հիվանդների 50%-ը կազմում են 5-9 տարեկան երեխաները։ Ավելի քիչ են հիվանդանում 1-4 և 10-14 տարեկանները։ Հիվանդացության 10% — ը բաժին է ընկնում 15 և բարձր տարիքային խմբին։

Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել ջրծաղիկով հիվանդների հետ շփումից, հիվանդանալու դեպքում անհապաղ դիմել բժշկի, հիվանդասենյակը ենթարկել խոնավ մաքրման` օդափոխելով այն։

Եթե հիվանդը դպրոց կամ մանկապարտեզ է հաճախում, ապա անհրաժեշտ է սահմանափակել նոր երեխաների մուտքը տվյալ դասարան կամ խումբ։ Նոր հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով անհրաժեշտ է սահմանել բժշկական հսկողություն:

Լրահոս
0