00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասովոր ցույցերի շքերթ

Բաժանորդագրվել
Ներկայացված ցանկում ներառվել են այն ցույցերը, որոնք աչքի են ընկել իրենց արտասովոր դրսևորմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ցույցեր և բողոքի ակցիաներ պատահում են աշխարհի տարբեր մասերում գրեթե ամեն շաբաթ, և դրանցից որոշները նույնիսկ պատմության մեջ են մնում: «Лента.ру»-ն ներկայացրել է ցույցերի ընտրանի, որոնք աչքի են ընկել ոչ թե մարդկության համար ունեցած նշանակությամբ, այլ, նախևառաջ, պահանջներն ու դժգոհությունը արտահայտելու արտասովոր դրսևորմամբ:

Մեր ժամանակի կախարդ պառավը

2015 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի տարեց մի բնակիչ՝ Քեյ Բիշոփը, ուղիղ իմաստով կրծքով պաշտպանել է Մշուշոտ Ալբիոն ժամանող ներգաղթյալներին: Մարմնագույն կրծկալով և ցայլքի կեղծամով հայտնվելով հանրության առջև` նա իր նստատեղը սոսնձել էր Լոնդոնի Debenhams խանութի ցուցափեղկին` իր դժգոհությունն արտահայտելով իշխանությունների՝ փախստականների նկատմամբ վարած քաղաքականության նկատմամբ: Իր միանձնյա ակցիայի շրջանակում 54-ամյա քաղաքացիական ակտիվիստն իր վրա փակցրել էր մի ժապավեն, որի վրա գրված էր «Աշխարհի ամենաչար պառավը»:

Բիշոպը բացատրել էր, որ որոշել էր իրեն սոսնձել ցուցափեղկին, որպեսզի ոստիկանները չկարողանան ընդհատել ակցիան: Քեյը զինվել էր բարձրախոսով և երկար պատմում էր, որ բոլորը` և՛ ԱՄՆ-ն, և՛ Կանադան, և՛ իհարկե Մեծ Բրիտանիան, պետք է վերջապես գթասրտություն դրսևորեն նրանց նկատմամբ, ովքեր պատերազմի պատճառով լքել են հայրենիքը:

Կաթ կխմե՞ս

Բրյուսելցի մենատնտեսները՝ հիասթափված իրենց արտադրանքի գների երկարատև նվազումից, 2009 թվականին ցույց էին կազմակերպել Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի մոտ: Նրանք բերել էին իրենց ապրանքները` հավի ճտեր և կաթով շշեր, և սկսել էին նետել ցրվելու կոչ անող ոստիկանների վրա: Նրանք հետները նաև կով էին բերել, որի կրծքերից կաթ էին «ցողում» իրավապահների վրա:

Բայց ճայթուկների և այրվող անվադողերի բոցերից վախեցած կենդանին սկսեց փախչել: Ճանապարհին նա հանդիպեց մի բանվորի և, համարելով, որ նա է մեղավոր ամեն ինչում, սկսեց վազել մարդու հետևից:

«Կուրծքը զենք չէ»

2015 թվականի օգոստոսին, երբ Հոնկոնգում մի կին ազատազրկման դատապարտվեց այն բանի համար, որ կրծքով հրել էր ոստիկանին, մոտ 200 քաղաքացիներ, կրծքկալներ հագած, հավաքվեցին այդ դատավճռի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար: Ակցիան անցկացվել էր ոստիկանության կենտրոնակայանի մոտ: Ցուցարարները վանկարկում էին «Կուրծքը զենք չէ»:

Ցուցարարները ցանկանում էին իրենց տեսքով ցույց տալ, որ իրենց հագուստներն այդքան էլ սարսափելի չեն, ինչպես դժբախտ Լիինի դատավճիռը` երեքուկես ամիս:

Թեև իրավապահ մարմինները հայտարարել էին, որ ցույցն անօրինական է, այնուհանդերձ ցույցն անցել էր առանց միջադեպերի:

Հարևաններին հետևելը լավ բան չէ

Կանադայի Սառնիա քաղաքում մոտ 300 մարդ հավաքվել էր քաղաքային գետափին և միաժամանակ մերկացրել նստատեղերը, որպեսզի ցույց տան, թե որքան դժգոհ են ամերիկացիներից, որոնք սովորություն էին դարձրել պետական սահմանը ստուգել տեսախցիկով զինված օդապարիկից: Ինչպես հետո պատմում էին ցուցարարները, ամենադժվարը համաժամանակյա մերկացումն էր: Հարկ է նշել, որ այն միտքը, թե հարևաններին հետևելը գեղեցիկ չէ, նրանք կարողացան փոխանցել:

Հայրիկն էլ է մարդ

Հայրերի իրավունքները պաշտպանող Fathers 4 Justice կազմակերպության երկու մասնակիցներ սուպերհերոսների հագուստով բարձրացել էին Լոնդոնի թագավորական դատարանի վերնահարկը, որպեսզի ուշադրություն գրավեն ամուսնալուծված հայրերի նկատմամբ սխալ դիրքորոշման վերաբերյալ:

Ամուսնալուծված հայրեր Ջոլի Սթեյնսբին և Էդի Գորևկին բավականին ուտելիք և ջուր էին վերցրել, որպեսզի մեկ շաբաթ կարողանան շարունակել իրենց բողոքը:

Խեղճ ձկնիկ

Նկարչուհի Էլիզ Նյուսթեդն իր մեջքին փիրսինգ էր արել և կախել իրեն Lush կոսմետիկայի փարիզյան խանութից: Այդպես նա պայքարում էր շնաձկների ոչնչացման դեմ: Կինն արծաթագույն ներկով ներկել էր դեմքն ու մարմինը` ձկանը նմանվելու համար: Այդպես կախված էր մնացել 15 րոպե:

Պղծված տոն


2008 թվականի փետրվարի 13-ին հնդկական ազգայնական «Շիվսենա» կուսակցության անդամներն ընդվզել էին Սուրբ Վալենտինի օրվա դեմ և ցույց կազմակերպել Նյու Դելիում: Նրանք այրում էին սրտիկները, վալենտինկաները, սպառնում սիրահար զույգերին և վանկարկում «Վերջ դնենք սուրբ Վալենտինին»: Ցուցարարները ցանկանում էին պաշտպանել ավանդական հնդկական արժեքներն Արևմուտքի ազդեցությունից:

Լրահոս
0