00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Մելիքյան. Հայաստանի գերագույն նպատակը պետք է լինի կայուն ու երկարաժամկետ խաղաղության հասնելը

© Sputnik / Самвел Сепетчянвойна конфликт Карабах Шуши
война конфликт Карабах Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մելիքյանի համոզմամբ՝ լավագույն տարբերակը նախաձեռնողական քաղաքականությունն է, և լուրջ աշխատանքների դեպքում նման առաջարկներ կարելի է մշակել 3-5 ամսում:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի կեցվածքն առ այսօր եղել է արձագանքային, այսինքն՝ Ադրբեջանը գործողություններ է ձեռնարկել, իսկ Հայաստանը՝ պատասխանել և հայտարարել, որ եթե կրկնվի, ապա ավելի ահարկու կերպով կարձագանքի: Իրականում սա արձագանքման քաղաքականություն է, որը դիվանագիտության հետ որևէ կապ չունի, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

Բանախոսի կարծիքով` Ադրբեջանի համար ճակատային գծում հարձակողական տենչը իր քաղաքականության մի մասն է: Մինչդեռ Հայաստանն այդ առումով քաղաքականություն չունի:

«Եվ այն, ինչ պետք է կանխարգելվեր քաղաքական մեթոդների կիրառմամբ, չեն կանխարգելվում հայկական կողմից, և մեր իշխանություններն ապավինում են ռազմական հակահարվածների մարտավարությանը, որն ի զորու չէ շտկելու իրավիճակը: Մենք կարիք ունենք իրական քաղաքականության, գործուն դիվանագիտության: Ցանկությունը, սակայն, բավարար չէ, անհրաժեշտ են մարդիկ՝ այդ ամենը կյանքի կոչելու համար: Դա նաև կատարողի հմտության խնդիր է»,-նկատել է նա:

Մելիքյանի համոզմամբ՝ լավագույն տարբերակը նախաձեռնողական քաղաքականությունն է, և լուրջ աշխատանքների դեպքում նման առաջարկներ կարելի է մշակել 3-5 ամսում:

«Ամենակոշտ տարբերակը կլինի այն, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, դուրս կգա բանակցային գործընթացից, բայց հնարավոր են միջանկյալ տարբերակներ, որոնք ավելի մեղմ մթնոլորտում արդյունավետ կլինեն»,-ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ հայկական կողմի գերագույն նպատակը պետք է լինի կայուն, երկարաժամկետ խաղաղության հասնելը:

«Մենք չպետք է մեզ ամոքենք նրանով, որ հակառակորդի կորուստներն ավելի մեծ են: Մեր խնդիրը երկարաժամկետ խաղաղության հասնելն է, ընդ որում այնպիսի պայմաններում, երբ ադրբեջանցիների ու հայերի միջև թշնամանքի մթնոլորտը ևս վերանա»,-նշել է նա: 

Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Հայկական բանակը կօգտագործի հրետանի և հրթիռներ` բանակցային գործընթացին աջակցելու նպատակով
Մելիքյանը  համոզված է, որ խնդրի լուծման բանալին, Հայաստանի մասով,  Մոսկվայում է, ինչի մասին վկայում են Հայաստանի արտաքին քաղաքական բոլոր գործողությունները:

«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Մոսկվան հաճախ ստիպված է գործել՝ ունենալով ազատության նեղ միջանցք: Ռուսաստանը բավական լուրջ խնդիր ունի լուծելու մեր տարածաշրջանում,  այն է ՝ Ադրբեջանում վերահաստատել իր ներկայությունը: Հատկապես վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ ՌԴ-ի ներկայությունը Հարավային Կովկասում վտանգված է, և հիմնական խնդիրը Ադրբեջանում դիրքերը վերահաստատելն է, քանի որ Վրաստանը, կարծես թե, երկարաժամկետ կորած է Ռուսաստանի  համար »,-ընդգծել է բանախոսը:

Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի՝ Ադրբեջանի խնդիրը բավական լուրջ է, քանի որ այն Հյուսիսային Կովկասի նախադուռն է, և մերձավորարևելյան ճգնաժամի էսկալացիայի և ռազմատենչ իսլամիզմի արտահոսքի դեպքում Ադրբեջանը կլինի այն դարպասը, որի միջոցով նոր զինված խմբավորումներ մուտք կգործեն ՌԴ-ի տարածք:

«Արցախի հետ կապված խնդիրները լուրջ ընտրության առջև են կանգնեցրել Ռուսաստանին, քանի որ նրան անհրաժեշտ է լինել թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում ու Արցախում: «Կամ-կամ» քաղաքականություն է, բայց Ռուսաստանը չի ցանկանում ընտրություն կատարել: Դրա համար էլ ռուսական փորձագիտական շրջանակներն անընդհատ խոսում են՝  «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի կիրառման մասին: Կարող է գալ մի պահ, երբ Ռուսաստանը կանգնի բարդ ընտրության առջեւ՝ Ադրբեջան կամ Հայաստան և այս պարագայում Ռուսաստանը կընտրի Ադրբեջանին»,-կարծում է բանախոսը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի միջամտությանը, ապա դիվանագետը նշում է, որ Ռուսաստանն է որոշում կայացնում, թե որտեղ պետք է ՀԱՊԿ-ն ակտիվ գործողություններ իրականացնի:

Լրահոս
0