ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Բաղդադի կենտրոնում մահապարտ ահաբեկիչների իրականացրած երկու պայթյունի զոհ են դարձել 13 մարդ, 69–ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է As Sumaria հեռուստաալիքը` հղում անելով իրավապահ մարմինների ունեցած աղբյուրին։
«Պայթյունի հետևանքով, որը կատարել է մահապարտ–ահաբեկիչն այսօր առավոտյան Ալ Վասբա հրապարակում, հինգ մարդ զոհվել է, 29–ը` տուժել, նրանց թվում` ճանապարհային ոստիկանության չորս ներկայացուցիչ»,– հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրը։ Իրավապահ մարմինների անանուն ներկայացուցիչն ավելացրել է, որ մայրաքաղաքի կենտրոնական Ալ–Բաբ Աշ Շաքրը շրջանում պայթյունի հետևանքով զոհվել է ութ մարդ, 40–ը վնասվածքներ է ստացել։ Վիրավորների թվում նաև ոստիկաններ կան։
Առայժմ ոչ մի խմբավորում պայթյունների պատասխանատվությունը չի ստանձնել։
Իրաքում իրավիճակը լարված է մնում երկրի մի մասը զավթած «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ընդլայնման հետևանքով։ Գրոհայինները հարձակումներ և ահաբեկչություններ են կատարում, որոնց զոհերն ամենից հաճախ խաղաղ բնակիչներն են դառնում։
Բաղդադում կատարված ահաբեկչությունը 13 մարդու կյանք է խլել, գրեթե 70–ը վիրավորվել են

© Sputnik / Олег Ласточкин
/ Բաժանորդագրվել
Այսօր առավոտյան մահապարտ–ահաբեկիչն Իրաքի մայրաքաղաքի Ալ–Վասբա հրապարակում պայթյուն է իրականացրել, կան զոհվածներ և վիրավորներ, այդ թվում` ոստիկաններ։