ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ութ մարդ է զոհվել մեկ շաբաթվա ընթացքում Ճապոնիայի շոգերից, գրեթե չորս հազար մարդ հիվանդանոցներում է։
Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչության տվյալներով, օգոստոսի 10-16–ի ընթացքում տուժածների առավել մեծ թիվ է գրանցվել հետևյալ շրջաններում` Տոկիո` այստեղ հոսպիտալացվել է 303 մարդ, Աիթի` 227 մարդ, Օսակա` 276 մարդ, Հյոգո` 246 մարդ, Կանագավա` 237 մարդ, Սայթամա` 234 մարդ և Թիբա` 188 մարդ։
Տուժածների մեծ մասը 70 տարեկանից բարձր տարիքի մարդիկ են։
Շոգի բարձրակետը Ճապոնիայում եղել է օգոստոսի առաջին երկու շաբաթների ընթացքում։ Այդ ժամանակ մի շարք շրջաններում օդը տաքացել է մինչև 39 աստիճան
Օդերևութաբանների` երեքշաբթի օրվա` օգոստոսի 18–ի կանխատեսումներով, Կիոտո և Նագոյա քաղաքներում սպասվում է մինչև 34 աստիճան տաքություն, Օսակայում, Կոբեում, Վաքայամայում և Տոկիոյում` մինչև 32 աստիճան։ Ջերմաստիճանի բարձրացման կապակցությամբ օդերևութաբանները կոչ են անում մարդկանց օգտվել օդորակիչներից, փորձել երկար ժամանակ փողոցում չլինել, ինչպես նաև մշտապես ջուր խմել։
Շոգի պատճառով 8 մարդ է զոհվել Ճապոնիայում, գրեթե 4 հազար մարդ էլ հիվանդանոցներում են
© Sputnik / Владимир Песня
/ Բաժանորդագրվել
Շոգի բարձրակետը Ճապոնիայում եղել է օգոստոսի առաջին երկու շաբաթների ընթացքում։ Այդ ժամանակ մի շարք շրջաններում օդը տաքացել է մինչև 39 աստիճան